Գալիքի ճամփորդները





Երբ լույսերը մարեցին,
Եվ ստերվերը վերացան,
Հայացքները սառեցին
Աստղերի մեջ ցիրուցան...

Երբ խոսքերը լռեցին,
Եվ ձայներն անհետացան,
Սրտի զարկերն վառեցին
Գիշերվա մեջ ծիածան...

Երբ հոգիներն փորձեցին
Միավորվել հավիտյան,
Նրանց քայլերն գծեցին
Հեռուն բացվող նոր կածան...

Ու սառն օդում հանգուցեցին
Վախից կծկված գորշ ներկան
Եվ անցյալը ցած գցելով՝
Դեպի գալիք հեռացան...



No comments:

Post a Comment