Միայնակ հեքիաթը...


Մի աշուն հեռվում պատմում էր դանդաղ
Սիրո պատմություն՝ մի անցած դարի,
Սողում են ամպերը լուռ, միապաղաղ.
Աշունը հոգնել է այդ սիրուց վայրի...

Աշունը պատմում է. «Նա միշտ մենակ էր,
Նա միշտ սիրում էր անձրևը վարար,
Բոլորի համար ապահով հենակ էր,
Բայց նրան, ընկնելիս, ախ, բռնող չկար...

Նա միշտ մենակ էր, գիշերն էր սիրում,
Գիշերը լավ գիտեր ցավերը նրա,
Լուսնին պարի էր նա հրավիրում
Ու պարում հոսող ամպերի վրա...

Գիշերը սպասում էր, որ նա հեռանա՝
Այդ միայնությունը կարոտի բռում,
Իսկ այն գալիս էր դեռ ամեն գիշեր,
Ու աստղի ձեռքն էր դեռ ամուր բռնում...

Իսկ նա սիրում էր, սիրում էր նրան,
Բայց և լավ գիտեր այդ սրտում չկա,
Իսկ նա սպասում էր ասպետին այդ քաջ,
Բայց և լավ գիտեր. նա երբեք չի գա...

Բայց շշնջում էր աստղի ականջին,
Որ գեթ մությունը լսի խոսքը իր.
Որ գեթ լուսինը ապետին կանչի,
Բայց և լավ գիտեր. սուտ էր դա պատիր...


«Գուգե խելագար եմ, գուցե և չկամ,
Գուցե հսկա դար եմ, գուցե՝ անցնող ժամ,
Բայց մի բան հաստատ է՝ սիրտն այս, որ բախում է
Այգ է , որ առանց քեզ գուցե և չգա...»

Իսկ մութը կրկին լսում էր նրան,
Իսկ նա էլ կրկին սիրում էր մութին,
Ասպետը այդպես էլ չկա ու չկա,
Արևը հպվում է երկքի լուրթին...

Կրկին առավոտ, կրկին վառ արև,
Կրկին աշնան երգ՝ մի անցած դարի,
Կրկին ամպերի հոսքը՝ լուռ, բարի,
Ու կրկին հեքիաթ՝ աշուն-անտառի...

Աշունը պատմում է. «Նա միշտ մենակ էր,
Նա միշտ սիրում էր անձրևը վարար,
Բոլորի համար ապահով հենակ էր,
Բայց նրան, ընկնելիս, ախ, բռնող չկար»...


No comments:

Post a Comment