Պատառիկներ անցյալից ...



Իմ պատճառով դու փրկվեցիր ,
Ես ուշացա քո պատճառով.
Իմ խոսքերով ամոքվեցիր,
Ես խաբվեցի քո մի բառով,

Իմ պատճառով հավատացիր,
Ես հույս կորցրի քո պատճառով,
Քո՛ պատճառով, քո՛ հասկացի՛ր,
Վանքը փոխվեց սին տաճարով...


Իմ պատճառով դու ապրեցիր,
Կյանք մաշեցի քո պատճառով,
Եվ խարտոցը կյանքիս դարձավ
Հենց կյանքը քո՝ քեզ վաճառող...


Իմ պատճառով դու հաղթեցիր,
Անկում գտա քո պատճառով,
Մինչ նոր բարձունք քեզ մաղթեցի,
Կործանեցիր անմիտ ճառով:


Իմ պատճառով մարդ-էակին
Հեռվում կորած ճանաչեցիր,
Բայց իմ «գոյ»-ը շեկ կրակի
Լեզուներին մատուցեցիր:


Իմ պատճառով դու հասկացար,
Թե ինչպես է սիրտը զարկում,
Բայց չիմացար, թե ինչու է
Իմն այդ զարկով ցավ վանկարկում...


Ինչ ասել է հոգի մարմնում՝
Իմ պատճառով դու իմացար,
Բայց ցավն այն է, որ դու ինքդ
Սեփականը քո չունեցար...


No comments:

Post a Comment