Ինձ մի՛ նախանձիր


Ինձ մի՛ նախանձիր, մի՛ ատիր դու ինձ
Ու մի՛ նզովիր լույսը իմ անբիծ.
Նախանձիդ համար կա գրողի ծոցը,
Իսկ թունոտ մաղձիդ՝ մոռացումի բոցը...
Վերջացրու՛ իսկույն կեղծ այդ լացուկոծը,
Դատարկ ես ինչպես դեն նետված մատնոցը...
Բայց և մահաբեր՝ ինչպես վիշապ-օձը...

Ինձ մի՛ նախանձիր, մի՛ ատիր դու ինձ,
Անկործան  ու վեհ է  իմ լուսե ամրոցը...


No comments:

Post a Comment