Ըմբոստություն....


Այս ցավի առկայությունը,
Քո շինծու արքայությունը,
Քո խոսքերն ու լռությունը
Եվ լսածիս սրությունը
Իմ հոգուն լալ չեն թողնում...

Հեռացումի պատմությունը,
Իմ՝ անմեղիս մատնությունը,
Ինձ արածդ վատությունը
Ու հաղթ հոգուս պարտությունը
Արցունքին գալ չեն թողնում...

Քո անօգուտ հատուցումը,
Իմ վրեժի մատուցումը,
Իմ ու մահիդ հանգուցումը
Եվ այս բանտի կառուցումը
Քեզ հավատ տալ չեն թողնում...

Պայքարիս անճարությունը,
Իմ այն հին անչարությունը,
Հիմքերիս տկարությունը
Եվ ցավիս անծայրությունը
Ինձ ուժեղ զգալ չեն թողնում...

Հուսահատ համառությունը,
Ապրելուս անսպառությունը,
Հաշմանդամ արդարությունը
Ու կիսատ իմ հարությունը
Ինձ դեռ ընկնել չեն թողնում...

Ինձ գրկել է սառնությունը,
Ինձ խեղդում է դառնությունը,
Սպանում հլու գառնությունը,
Բայց չենթարկվող հոգու մի ճիչ,
Ինձ դեռ ծնկել չի թողնում...

Կտավի հեղինակ՝ Witold Pruszkowski

No comments:

Post a Comment