Լուսնային սեր





Թեկուզ այրվեմ ես հոգուս կրակից,
Մեկ է՝ մոխիրս քեզ է սիրելու,
Թեկուզ տանջվեմ ես սրտիս ցավերից,
Մեկ է՝ սիրտը իմ քեզ է ձգտելու,
Թեկուզ արյուն էլ կաթի իմ սրտից
Մեկ է՝ ես արյամբ քեզ եմ կանչելու,
Թեկուզ արտասուք տեսնեն իմ աչքին
Եվ տառապեմ ես սև մթության մեջ,
Հոգուս անմար կրակն էլ հանգչի,
Աչքերս միայն քեզ են տեսնելու:

Չեմ փախչի երբեք հեռու այստեղից
Եվ  երբեք քեզնից չեմ հեռանալու,
Քանի որ կայրվեմ անհուն կարոտից,
Սերս կտանջվի անգութ որորտից,
Բայց նույնիսկ այդժամ չեմ մոռանալու՝
Ով է իմ սրտին ստիպում բաբախել,
Ով է աստղերը երկնքից կախել,
Ով է ինձ սիրել ու ինձնից փախել,
Սկզբում երկնչել, վերջում խիզախել...

Եվ թեկուզ ապրեմ կյանքս աղոթքով,
Եվ դարերն անդուլ սահեն իմ կողքով,
Ես դարձյալ ամեն նոր սիրո երգով,
Ամեն նոր զարկի խուլ արձագանքով,
Կսիրեմ հավետ, կսպասեմ հավետ,
Որ գտնեմ մի օր սիրուդ արահետ...

2007

Հ.Գ. Սա իմ ամենաառաջին բանաստեղծությունն է, որ գրել եմ, երբ 15 տարեկան էի :)


No comments:

Post a Comment