Ռի-Մա


Կարող եք ասել ինձ, որ ես լուսնի պես եմ,
Կարող եք ասել ինձ, որ տուն եմ երգի,
Իսկ ես էլ կասեմ լոկ. <<Բարև ձեզ սա ես եմ
Այն թախծոտ աղջիկն արևոտ երկրի>>:

Կարող եք ասել ինձ, որ ես սիրուց կույր եմ,
Կարող եք ասել ինձ՝ սրտով եմ սիրում,
Իսկ  ես էլ կասեմ լոկ, որ մի ծաղկի բույր եմ,
Որ նա հենց հիմա ձեզ է նվիրում:

Կարող եք ասել ինձ՝ ինձ համար չէ սերը,
Կարող եք ասել ինձ՝ զուր եմ ես սպասում,
Իսկ ես էլ կասեմ լոկ. <<Ես եմ սրտիս տերը,
Իսկ սրտիս հիմա սեր է պակասում>>:

Կարող եք ասել ինձ, որ հիմարի պես եմ,
Կարող եք, խնդրեմ, ես դա չեմ հերքի,
Լոկ կավելացնեմ. << Բարև ձեզ սա ես եմ
Այն թախծոտ աղջիկն արևոտ երկրի >>...