Մանուկը, որ ես եմ

Այսօր չեմ վիճում, քեզ հետ համամիտ եմ,
Որ այս մեծ կյանքում տեղ չունեմ, ավա՜ղ,
Գուցե նրանից է, որ շատ միամիտ եմ,
Կամ որ այս ամենը ինձ թվում է խաղ...

Այսօր չեմ վիճի, ես այսօր անմիտ եմ,
Կարող ես այսօր ինձ կոչել մանուկ,
Բայց քո դեմ այսօր ես սիրազուրկ սիրտ եմ,
Իմ հպարտության հնազանդ մի ստրուկ...

Այսօր չեմ վիճի, չեմ ասի, որ ճիշտ եմ,
Թեկուզ շատ խոսքեր կան շպրտելու քեզ,
Բայց թե քեզ համար այս մանուկը վիշտ է,
Ազատ ես որոնել քեզ մի հասուն կես...

No comments:

Post a Comment