Անցավ ցավ




Այսօր անունդ չեմ ուզում  հիշել,
Քո հուշը սիրտս չի ուզում հուշել,
Չեմ ուզում նշել, չեմ փորձում հիշել
Կորած անունդ մուժում մշուշե:

Սերդ այսօր հեռացավ
Իմ բախող սրտից անծայր,
Սիրտս քեզ էլ մոռացավ,
Երբ որ դու էլ հեռացար:

Դարի դուստր վայրկյանում
Դու իմ կյանքից վերացար,
Չէիր եղել իրականում,
Որ հիմա անհետացար:

Թե միրաժ էիր, չար պատրանք,
Անապատը վերջացավ.
Չկա թախիծ կամ բերկրանք,
Չկա անգամ այրող ցավ:

Գուցե սիրտս կարծրացել է
Քո հարվածներից բազում,
Բայց այն սերդ կորցրել է
Իմ բախտի հետ գրազում:

2009


No comments:

Post a Comment