Վերադարձի սպասում




Վայրի տարերքը ճանկում է դանդաղ
Լույսի մարմրող ածուխները ալ,
Այս կործանումի մեջ էլ  ի՜նչ երգ ու տաղ,
Երբ հույսը անգամ չի ուզում հուսալ...

Ներկարար քամին՝ կեղծ, հավատուրաց,
Սևով է ներկում երազներս վառ,
Իսկ ինձ տանջում է հին մի կամուկաց,
Ու բարկացում է հովն այդ ներկարար...

Մի երազանքի անգույն մնացորդ
Դեռ դանդաղ մեռնում է իր հոգեվարքում,
Ու այդ երազը կրծոտող մի որդ
Բույնն է իր հյուսում անձնազուրկ չարքում...

Ես ատելատյաց հավատացյալի պես
Դեռ հավատում եմ գույներին սպանված,
Ես հոգուս կորած կիսափուլ վերքում
Դեռ մի հույս ունեմ չպարզաբանված...

Չեմ կարող դրան ես չհավատալ.
Ինձ այս քաոսում դա է մնացել.
Գույն-երազիս պետք է հույս ու հավատ տալ.
Գալու պայմանով է գույնն իմ գնացել...


No comments:

Post a Comment