Որոշել եմ...




Այսօր որոշել եմ կարոտել թաքուն,
Այնպես, որ երբեք դու դա չիմանաս,
Այսօր որոշել եմ գիշերը անքուն
Հաշվել ցած թափվող աստղերը անհաս..

Այսօր որոշել եմ քեզ սիրել թաքուն,
Այնպես, որ երբեք դու դա չիմանաս,
Այսօր քեզ բերող իմ ճամփան թեքում,
Քայլում եմ խենթի կնիքը վրաս...

Այսօր որոշել եմ քեզ ներել թաքուն,
Բայց սրա մասին պետք է չիմանաս,
Թեկուզ հայացքում իմ կարոտն է երգում,
Իմ հուշն ես եղել, հուշն էլ կմնաս...

Քեզ այսօր պիտի մոռանամ թաքուն,
Բայց անգամ սա դու պետք է չիմանաս.
Այսօր մոռացումն է դուռը իմ թակում.
Իմ կորած սերն ես, իմն էլ կմնաս...


No comments:

Post a Comment