Եթե...


Եթե շուրջդ ցուրտ ձմեռ է
Ու սպառնում է հոգուդ  ջերմին,
Թե ասում է, որ անմեռ է,
Մի՛  մոռացիր հույսի սերմին:

Թե էլ չկա գարուն կանաչ,
Արևածագ չի երևում,
Վերածնունդ փնտրի՛ր կրկին
Հույս տես անգամ չոր տերևում...

Սառույցի մեջ արտացոլանք
Նոր արթնացող լուսաբացի
Ու զեփյուռի հանդարտ շոյանք
Արցունքի մեջ աշնան լացի...

Ուղիղ կանգնի՛ր անգամ եթե
Դու ճկվում ես զարկից թեթև,
Թռչի՛ր կրկին, երբ թիկունքին
Չունես ոչ մի թռչիքի թև...

Ու հավատա, եթե անգամ
Մոռացել ես հավատն ինչ է,
Եթե անգամ կուրացել ես
Խավարի ու լույսի միջև...

Ու ձմեռը ցուրտ կպարտվի,
Ամառ ապրել թե սովորես,
Մութ գիշերը քո կավարտվի,
Երբ հավատաս, հուսաս, սիրես...

08.07.11


No comments:

Post a Comment