Մելոդիա...


Երբ լռեցին հնչյուններս,
Երբ մեղեդին իմ լռեց,
Կործանումի դարբինն հմուտ
Իմ տանջանքից կապանք կռեց,

Այդ երկաթյա կապանքն ամուր
Ինձ դարձնում է մարդ-մեքենա,
Հողանյութնե՛ր, դուք ինձ նայե՛ք,
Ասե՛ք «Մեզնից մեկն է և նա»...

Երբ իջեցրի ջութակը իմ,
Երբ պապանձվեց հուսահատ
Անշունչ ձեռքիս համերգն այն հին.
Երգը իմ մնաց կիսատ...

Բայց գոռում է դեռ իմ ներսում
Այս ջութակիս հոգին տկար,
Ու պոռթկում է հոգուս կեսում
Մի գունավոր կիսատ նկար...

Այն ճչում է հուսաբեկ
Անգամ՝ ինձնից անհավատ,
Որ աշխարհի այս ճամփին թեք
Երգս չթողնեմ կիսատ,

Ինձ հորդորում, որ ուշքի գամ,
Որ չդառնամ մեքենա,
Որ դողացող ձեռքով կարկամ
Հոգուս բռնեմ. «Մի՛ գնա»...

Գուցե լսում եմ, գուցե՝ ոչ այնքան,
Գուցե դեռ ապրում եմ, գուցե էլ չկամ,
Բայց  իմ քար ձեռքին դեռ մի հետք կա թաց...
Մի կաթիլ հնչյուն իմ հոգուն կաթաց...

Կտավի հեղինակն է Հասմիկ Հոխանյանը

No comments:

Post a Comment