Շղթայվածը...


Կյանքի մոլոր սարդոստայնում
Ինձ խեղդում են կապերը կուռ,
Ինձ լռեցրած մի խուլ ձայնում
Սիրտ եմ թաղել ես անտրիտուր...

Ինձ սպանում է լռությունս,
Հոգնած հոգուս տանում ինձնից,
Ու գերում է գոյությունս,
Ու ինձ զրկում կյանքի վրձնից...

Շուրջս լքված, կորած ստվերներ,
Որ մի դարում կոչվել են մարդ,
Փակ աչքերով գնում են վեր
Ճամփաներով ծուռ, կորնթարդ...

Ոմանց հոգին կույր է վաղուց,
Մյուսներն անգամ հոգի չունեն՝
Կապված թելով նույն հինավուրց՝
Դարձած ստվերներ սին ու անդեմ...

Ես նրանց մեջ, նրանց շարքում,
Բայց նրանցից հեռու այնքան,
Սարդոստայնի թույն-շոյանքում
Ես մի կորած գույն եմ լալկան...

Չեմ ցանկանում աչքս փակել
Այդ խաբկանքի ժապավենով,
Ուզում եմ դեռ դուռն այն թակել,
Բացել իմ իսկ ապավենով...

Ոչ աչքերս, ոչ էլ հոգիս
Կույր ձևանալ չեն ցանկանում,
Ստվերնե՛ր լսե՛ք, կանգնե՛ք կողքիս.
Լույսը մեզ է դեռ պատկանում...

Կտավի հեղինակն է Հասմիկ Հոխանյանը

No comments:

Post a Comment