Homo Sapiens...


Ով ես դու, հոգի՛, մոլորված միգում,
Ո՞ր ամռան տապն ես կամ թե ցերեկը,
Գուցե թափանցիկ միայնությունում
Կակազող աստղ ե՞ս,
Ես ի՞նչ իմանամ...

Գուցե նման ես դու անապատի,
Որ հագենում է ավազ կուլ տալով,
Կամ հեռու բանտի գունաթափ պատի,
Որ խեղդում է ինձ արևագալով...

Կամ թե տափաստան ես դու փոշու ամպից,
Որ ծարավում է լույսի տարափից,
Ու խնդրում փոշուն չլքել իրեն,
Չմաքրել քամին հեգ ու մեղմորեն...

Ուր ես դու շրջում մարդ իմ բանական,
Որ հեռուներն են տունը քո դարձել,
Կամ որ ծովերն են տուն քեզ բնական,
Որ արմատներիդ ես դու վերադարձել...

Թե լսես մի օր դու հարցերս այս,
Գոնե մի վայրկյան ետ նայիր դու ինձ,
Տես արդյոք շատ եմ ես քեզնից տարբեր,
Տես արդյոք շատ եմ ես հեռու քեզնից...

Ու թե նկատես մի տարբերություն,
Կգրես քո խուլ այն  բանտի պատին,
Որ բացեմ ես ևս մի ճշմարտություն,
Որ տեսնեմ հոսուն ԻՄ անապատին...

Ու  տեսա մի օր այդ պատին գրված
«Ո՞վ ես դու արդյոք մոռացված հոգի,
Ո՞ւր ես թաքնվել, ուր ես մնացել,
Որ մինչև հիմա չենք էլ իմացել,
Չես ասել անունդ երբեք ոչ ոքի,

Դու նման չես մեզ, դու մեզնից մեկն ես,
Բայց նաև օտար, բայց նաև տարբեր,
Պարզապես քամին քո սուրում է հարավ,
Պարզապես սուր ճամփին մոլորված դու թեքն ես,
Պարզապես ծովը քո շատ է լիաբավ...

Պարզապես սա ես՝ երազ թե գաղտնիք,
Կամ անկախություն կամ էլ խաղալիք,
Կամ էլ լուրթ հեռվում կակազող ալիք...
Ես ի՞նչ իմանամ...©

No comments:

Post a Comment