«Ադամ է անմիտ դա էլ կմնա»


Ներսում մի պառավ մթնած սենյակի
Հանդարտ մղկտում է հին մի դաշնամուր,
Ու կաթկթում են հնչյունեերն անլար
Անտակ փոսերի մեջ քանդված հատակի...

Ո՞ր հոգնած արքան է արդյոք կամեցել
Մեռած ստեղնների լացը վայլելել
Կամ որ մատռվակն է Բաքոսից հոգնել,
Որոշել ապրել արքային վայել:

Գուցե ուրվակա՞նն է մարդկային հոգու,
Որ ձանձրացել է մեղքերից բազում,
Որոշել լացել դաշնամուրի հետ,
Կյանքում չի կարող՝ փղձկա երազում...

Ու հնչյունները ծերացած երգի
Անցնում են չեղած ապակու միջով,
Տարածվում օդում, սպիներում վերքի
Ու մութ խորշերում մարդկային ձեռքի,

Ու լսում է մարդը հնչյունները այդ
Ու զարմանում է, ապշում, քարանում,
«Այս ինչ մեղեդի է, ուր է ինձ տանում,
Ինչու է այսքան ինձ անկեղծ թվում
Եվ մոտենալիս այսքան խարանում...

Ինչու է ասում՝ մեղսավոր եմ ես,
Ինչու եմ ուզում ես դրան հավատալ,
Ինչու է ասում կփրկեմ ես քեզ,
Ինչու չեմ ուզում կյանքս նրան տալ...

Ինչու է պնդում՝ «Ապագան եմ քո,
Մի դարձիր ինձ պես՝ անմարմին էակ,
Ես էլ եմ քեզ պես ստվերներին անգո,
Վստահել ինչպես ընկերոջ միակ,

Բայց սայթաքեցի, ու ոտնեց ինձ նա.
Մեծագույն մեղքը մարդկային հոգու,
«Ադամ է անմիտ դա էլ կմնա»,
Էլ ինչու ես զուր ցավդ մորմոքում...

Իսկ երբ տենչացի լացել ու գոռալ
Ու աղաղակել «Ես ինձ եմ ուզում»,
Հոսուն ավազի պես կուլ տվեց տարավ
Մարմինս՝ ինչպես մեծագույն կորզում...

Ու դարձա անգո խեղճ դաշնակահար՝
Անմարմին, անտես՝ արտասվող միայն,
Այն ինձնից հոգնած սենյակում անքար՝
Լոկ նվագելով  երգս կիսաձայն...

Բայց այժմ հասել է ժամը հատուցման,
Դա իմ փոխարեն դու պիտի անես...
Փախչելով ինձնից, չդառնալով «ես»,
Մաքրելով երգերս չարիքից եռման...

Ու լսեց մարդը իր հրեշտակին
(Կամ գուցե դևին գեհենից փախած),
Ուշադիր նայեց նրան՝ ստվեր դարձած
Մոխրացած հետքով փայլուն էակին,
Երկար մտածեց՝ որտեղից է նա
Ու եզրակացրեց, որ պիտի գնա...
Ու եզրակացրեց, որ այսուհետև
Պիտի նա նետի ականջի ետև
Ուրվականների բարբաջանքը խորթ՝
Ինչպես ուղեղը կրծոտող մի որդ...

Ու նա հեռացավ
Ու նա խուլ դարձավ
Քանդված սենյակի ու հոգու համար...
Հոգին այս անգամ խոցվեց կրկնակի
Ու մտաբերեց խոսքերը մեղքի.
«Ադամ է անմիտ դա էլ կմնա»,
Չկա փրկություն հողմից կրակի...

Ու կամքով մարդու ստվերը հեռացավ
Մեղքն ավելացավ. Ադամները շատ են,
Իսկ դարեր հետո սենյակում պառավ
Հին դաշնամուրի երգը անընդհատ է,

Եվ ձայնակցում են արքային վայել՝
Երկու անգույն ստվեր՝ թշնամի մեղքին,
Մեկը ասում է .«Շատ էիր դու ջահել»,
Նա պատասխանում.  «Վայ իմ կույր խելքին»...©



No comments:

Post a Comment