Ես խաղում եմ դերասան...


Ոչինչ  չկա, չկա ոչինչ, ՝
Ոչ սեր, ոչ կյանք, ոչ  դու, ոչ ես...
Ոչ այն սիրող, սպասող հոգին,
Ոչ այն ստվերը, որը դու չես...

Չկա սերը, որ պատմում ես,
Կամ գուցե կա ու քոնը չէ,
Գուցե նա է գերադասում
Ապրելու տեղ հանգչել, կորչել...

Ինչո՞ւ, ասա՛, ինչի համար
Ընտրեցիր դու ուղին ճահճոտ,
Ինչո՞ւ իմ լույս արշալույսը
Կորցրիր խորշում մի գարշահոտ,

Ինչո՞ւ, ասա՛դու փոխեցիր
Քո ունեցած ակնը փայլուն
Աղբանոցում նետված ու հին
Մի անպիտան խճաքարով,
Ինչո՞ւ հոգուդ դու ստեցիր
Դավաճանի վեհ քանքարով...

Ինչո՞ւ դարձար ընկեր նրանց,
Ովքեր մարդուն կորցրել են լուռ,
Կորցրել դիտմամբ, հեգ, կամովին,
Դարձրել հոգին փոշու մի բուռ,

Մի բուռ փոշի, որ օրեցօր
Հեռանում է քամու հոսքով,
Ու մի բուռ սուտ, մեռած խոստում,
Որ չքվում է լոկ մի խոսքով...

Հոգիներին, որ խաղում են,
Որ ապրում են շինծու թատրոն,
Հոգիներին, որ սիրելու
Ու կյանք զգալու չունեն կանոն...

Ում մեկ սերը չի հերիքում,
Մեկին խաբելն քիչ է, ավաղ,
Ում խաղացած թատրոն-կյանքում
Լոկ կեղծիքն է անմահ, անթաղ,
Իսկ մնացած ամենն վաղուց
Հողի տակ է հանգիստ առնում
Ու այդ հողի սառնությունը
Իրական կյանք վերանվանում...

Հոգիներ, որ կուրացել են
Գորշ խավարից շատ վաղուց
Որ քարքարոտ ճամփաներին
Իրենց ոտքերն արնոտելուց
Երկինք թռչել մոռացել են....

Իսկ բեմին այդ կիսաքանդ
Իմը դերն է դերասանի,
Բայց չի ստացվում, չունեմ տաղանդ,
Որ դերը այդ հաջող տանի...

Դերասանն այս դեռ փորձում է
Ցած շպրտել դերը լացի
Ու գեթ մի օր կուլիսներում
Թաղված կյանքին գնալ այցի,

 Բայց հասկանում, որ չի կարող,
Որ Աստված չէ, մարդ է միայն,
Ախ, մարդ էլ չէ, դերասան է,
Կյանքը՝ թատրոն ու բեմը՝ լայն...

Հասկանում է, որ անզոր է
Փախչել իր իսկ դիմակից սին ,
Որ չի կարող Աստված լինել
Ենթարկվելով բեմի կամքին...©

No comments:

Post a Comment