Նա է


քանի որ նա է՝
ոտքերից գլուխ
ու գլխից հոգի
կատարյալ ու մերկ
վերնագիրը «մարդ»,

քանի որ նա է՝
դեպ արև նետվող
կարճ հանց ակնթարթ
թռիչքի պահին
իր ճամփան հաշվող
արարածն այդ բարդ,

քանի որ նա է,
մահացու դերձակ,
գիշատիչ գազան
ու քնքուշ թելեր
լույսի պես հյուսող
կյանքածինն այդ սարդ...

քանի որ նա է
երկինքը նվեր 
ստանալուց հետո
լուսնի սպիներից
մշտապես դժգոհ
ապերախտն անբախտ...


2 comments: