Երբ դիմակներ չկան


ես քեզ սիրում եմ
համբուրել
քնած ժամանակ...

երբ խոնարհված է գլուխդ,
երբ երեխա ես,
երբ չես ժպտում...

այդ դու ես՝
ճակատդ ափիս մեջ
ու թարթիչներդ՝
իրար գրկած...

ու երբ բռնում եմ գլուխդ՝
ինչպես թարթիչներդ իրար՝
որ չընկնես,
ես սիրում եմ
քեզ համբուրել...

քնած ժամանակ
դու չես ժպտում,
իսկ աշխարհը սպասում է,
էլ չի ցրտելու.
մինչ դու քնում ես,
ես ապրում եմ առանց
ձևացնելու...



No comments:

Post a Comment