Պայքար


Այս պայքարի մեջ ես փորփրում եմ քեզ,
Իսկ դու համոզում, թե ծալքեր չունես,
Մինչ ես հասնում եմ գրպաններիդ փակ,
Որ ցեխոտված են ու երիցս ծակ:

Մինչ դու երդվում ես, թե սիրում ես ինձ,
Ես քո ծոծրակին աչք եմ նկարում,
Մինչ դու նայում ես ներս իմ աչքերից,
Ես քո թաքցրածն եմ հատ առ հատ վառում...

Դու չես վախենում. երկար չեն թևերս,
Չեն հասնի երբեք ընդերքիդ պղտոր
Ու չես հասկանա՝ Տերն էր դա, թե ՝ ես,
Երբ երկրաշարժվես հատակից մի օր...

Բայց արդեն վաղուց է՝ քեզ ես լվացել եմ
Ու թարս երեսով արևին պարզել,
Քո փակ գրպանները հատ առ հատ բացել եմ,
Միայն թե տեսածս չեմ հասցրել մարսել...


No comments:

Post a Comment