Ես կլինեմ, դու մնա...


Ես փնտրում եմ քեզ՝
տողադարձելիս
իմ կյանքի ամեն ծանր 
ակնթարթ,
դու ձայն մի՛ հանիր,
ձեռքդ դիր ուսիս
ու իմ ճակատը համբուրիր
հանդարտ...

Իսկ ես կլինեմ,
երբ սառի ձեռքդ,
լույս կմանգաղեմ,
երբ գիշեր լինի,
դու միայն թե թող
ինձ համբույրի հետքդ,
որ անջուր ծովում
քեզ դառնամ գինի..



No comments:

Post a Comment