Ես սիրում եմ, իսկ դու՞ք...




-Ցավում է... ցավում է... ցավում է...,- կրկնում են բոլորը,
ու չկա գոնե մեկը, ով կժպտա կյանքին ի պատասխան ու կասի. «Նայի՛ր ինձ, ես երջանիկ եմ»...
-Դժբախտ, անօգնական, մենակ ու ավարտված,- կրկնում են բոլորը,
ու չկա գոնե մեկը, ով կկանգնի հողին թաթերի վրա, կձգվի վեր ու կպոկի մի պատառիկ երկնքից՝ ապացուցելով, որ այն այդքան էլ հեռու չէ...
-Ատում եմ, չունեմ, մենա՛կ թող ինձ,- կրկնում են բոլորը,
ու չկա գոնե մեկը, ով կողքինին ամուր կգրկի բարկության ժամին ու կասի. «Սիրում եմ»...
-Էսպես չի մնա, վրեժ եմ լուծելու,-վստահ են նրանք,
ու չկա նրանց մեջ գոնե մեկը, ով վրդովմունքը տեղավորի ափի մեջ, պատի պղպջակներով ու փչի հեռուն...Կյանքը կարճ է ու գուցե իմը կամ քոնը այդ պղպջակների կյանքից էլ ավելի...
Մի՛ ատեք իրար,
ատելությանն ու երջանկությանը մի տան մեջ դեռ ոչ ոք չի տեսել...
Մի՛ խեղդեք ձեր մեջ ապրող մանուկին,
նա շատ ավելին է հասկանում, քան դուք կարծում եք,
քանի որ նա այն մանուկն է, ով չէր վախենում հարցեր տալուց ու ասելուց .« Մայրիկ, ես քեզ սիրում եմ», նույնիսկ այն ժամանակ, երբ մյուսները կատաղում էին...
Կյանքը կարճ է, իսկ ատելությանն ու կյանքին մի տան մեջ դեռ ոչ ոք չի տեսել...
Ես սիրում եմ, իսկ դու՞ք...



No comments:

Post a Comment