Պտույտ


տանիքները հատակ են,
իսկ պատերը քամի,
երազելը կատակ է,
թող ժպիտդ քամի...

դու եկել ես ինձ հյուր
իմ քնելու ժամին,
արթնություն եմ խմում.
սովորել եմ համին...

տանիքները հատակ են,
իսկ քայլերս թռիչք,
հողը գլխիս տակ է,
պտտվում է տարին...

No comments:

Post a Comment