Հեռացում




Ինձ մոռացիր,
Ես չկամ,
Ինձ շրջանցիր,
Որ չգամ...
«Մենքը» կորավ,
դարձավ «ես»,
«Մենքը» կորցրեց՝
Ինձ ու քեզ...
Ինձ ձայն չտաս,
Չեմ գալու,
Էլ շունչ չտաս
Հևալու...
Միայն հիշիր,
որ մի տեղ
Կար ապրում էր
թույլ մի լույս,
որ մի հեռվում
համր ու սուս
հույսն էր ներկում
քո ձեռքի
թախիծ դուստրը
լույս երկրի...




No comments:

Post a Comment