Ծնկաչոք


Դու աղոթել չգիտես,
Ես՝ ծնկի գալ չեմ սիրում, 
Ու ապրում ենք հենց այդպես՝ 
Դու հաղթում ես, ես՝ տիրում... 

Դու չես հարցնում՝ ով եմ ես, 
Ես չգիտեմ քո հասցեն, 
Ես շնչում եմ մահվան պես, 
Դու շնչելն ես մոռացել... 

Բայց ծնկաչոք աղոթք է պետք, 
Որ խորթ էջն այս ես թերթեմ. 
Թե երկուսով մի մարդ ենք մենք՝ 
Ծնկի եկ դու, ես՝ աղոթեմ...


No comments:

Post a Comment