Նա այնքան կարճահասակ էր ու փոքր,
Որ այգու նստարանին նստելիս
Ոտքերը գետնից կտրվում էին,
Ու նստում էին նրանք այդպես
Երկար- երկար,
Նա, այգին ու բարձրահասակ
Անձրևանոցը...
Նրա աչքերի մեջ այնքան արև կար
Քարացած,
Որ երբ այն սկսում էր հալչել,
Նա լալիս էր...
Ու լալիս էին նրանք այդպես
Երկար-երկար,
Նա, այգին ու բարձրահասակ
Անձրևանոցը...
Վարագույրները գնում էին
Ու գալիս,
Հեքիաթները ծնվում են,
Որ դրանց հավատան,
Իսկ նա հեքիաթների ավարտից հետո
Բեմը չէր լքում,
Իսկ նա շշնջում էր կյանքի ականջին.
«Մի՛ փակիր վարագույրներդ.
Ես մնում եմ»...
No comments:
Post a Comment